Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

18.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 4 քաղաքացի, ևս 5-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիների հարցերը վերաբերել են սոցիալական աջակցությանը, զբաղվածությանը, բնակարանով ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը: Քաղաքացիները մարզպետին դիմել են նաև անձնական բնույթի հարցերով:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Եղել են նաև հարցեր, որոնց լուծման ուղղությամբ ոլորտային պատասխանատուներին հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ իրականացնել և ընթացքի մասին տեղեկություն ներկայացնել քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48