Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն «Գաստրո բակ» նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ

22.04.2019

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով:

«Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: «Գաստրո բակ» նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավանդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն:«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

Մրցույթին կարող են մասնակցել՝
ՀՀ քաղաքացիություն և գյուղական համայնքներում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք համապատասխանում են հայտադիմումով սահմանված պահանջներին, ինչպես նաև պատրաստակամ են Նախագծի իրականացման համար կատարել 40% ներդրում:

Մրցույթին մասնակցելու համար՝
Հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը և ներկայացնել հայտադիմում նշված պարտադիր փաստաթղթերի ցանկը:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 6-ը՝ ժամը 18։00։Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափանիշներին համաձայն՝ մրցութային
հանձնաժողովի կողմից: Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 530 000/ ներքին՝ 190 կամ +374 96 439323 հեռախոսահամարներով, երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10:00-18:00:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-23 18:08:17