Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

23.04.2019

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցն է։

Օսմանյան Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրված և իրականացված հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է:

Ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը, հիշում նրանց տառապանքի ուղին և աղոթում նրանց հոգիների խաղախության համար:

Արտահայտելով մեր հարգանքն ու խոնարհումը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին` որպես ցեղասպանություն վերապրած և մահին հաղթած ժողովուրդ` մեր պարտքն է համախմբվել ազգային նպատակների շուրջ և կառուցել մեր բոլոր սերունդների երազած հայրենիքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15