Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

24.04.2019

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, կատարել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Արարողության ավարտից հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և մոմ վառել` ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ նահատակների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57