Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային պահպանման աշխատանքները

07.05.2019

Արմավիրի մարզում մի քանի օր է սկսվել են մարզային նշանակության ճանապարհների ամառային պահպանության աշխատանքները: Մարզային նշանակության 402.4 կմ երկարությամբ ճանապարհի ընթացիկ պահպանման համար պետական բյուջեից 2019 թվականին հատկացվել է 62 մլն 415 հազար դրամ, որից 53 մլն 469 հազար դրամն ամառային պահպանության համար:

Նշված գումարից 26 մլն 219 հազար դրամը տրամադրվել է Արմավիրի տարածաշրջանի Տ-3-4 (Հ-17-Հացիկ-Հ-17-Լուկաշին-Արմավիր), Տ-3-11 (Հ-15-Նոր Արտագերս-Նալբանդյան-Գետաշեն-Շենավան, Նոր Կեսարիա-Մ-5), Տ-3-52 (Մ-5-Ամասիա-Ջանֆիդա-Արգավանդ-Հ-15), Տ-3-17 (Հ15-Ջանֆիդա-Թուրքիայի սահման), Տ-3-14 (Մ5-Մրգաշատ-Ալաշկերտ-գ. Արմավիր-Տ-3-16), Տ-3-19 (Արևիկ-Տանձուտ), Տ-3-8 (Մ5-Մայիսյան-Տ-3-47), Տ-3-58 (Հ15-Այգեշատ-Տ-3-17) 23.2 կմ երկարությամբ ճանապարհի ընթացիկ պահպանման աշխատանքների իրականացման համար։

14 մլն 482 հազար դրամ էլ տրամադրվել է Վաղարշապատի տարածաշրջանի Տ-3-7 (Հովտամեջ-Դողս-Լեռնամերձ), Տ-3-27 (Մ3-Արարատի մարզի սահման), Տ-3-44 (Առատաշեն-Ծաղկալանջ-Արագած-Լեռնամերձ), Տ-3-28 (Մ3-Շահումյան), Տ-3-34 (Մ5-Գեղակերտ-Հայթաղ-Արշալույս-Ակնալիճ-Մ5) 13.6 կմ ճանապարհի ընթացիկ պահպանման համար։

Բաղրամյանի տարածաշրջանում 9.81 կմ երկարությամբ ճանապարհի ամառային պահպանության համար էլ հատկացվել է 12 մլն 768 հազար դրամ: Նշված գումարի շրջանակում կբարեկարգվի Տ-3-22 (Մ-9-Արգինա) և Տ-3-31 (Մ-9-Բաղրամյան-Հ-17) ճանապարհահատվածը:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի շրջանակներում 2019 թվականին Արմավիրի մարզում նախատեսված է հիմնանորոգել մարզային նշանակության «Մ5 Սարդարապատ-Նոր Արմավիր Տ-3-52» 6.2 կմ երկարությամբ ճանապարհը։ Ընթացիկ տարում կհիմնանորոգվի նաև մարզայի նշանակության «Լուկաշին-Հ-17» 3.2 կմ երկարությամբ ճանապարհը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15