Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրենին

08.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանին։

Հանդիպմանը «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրենը մարզպետին ներկայացրել է կազմակերպության 30-ամյա գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին։

Ներկայացնելով «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի գործունեությունը՝ Լուսինե Մելիքյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տեղեկացրել է, որ կենտրոնն ընդունում և անվճար ատամնաբուժական, լոգոպեդի ծառայություն է մատուցում Էջմիածնի և հարակից 42 համայնքի հազարավոր սոցիալապես խոցելի շահառուների, այդ թվում՝ Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին, նրանց ընտանիքների անդամներին, Հայրենական պատերազմի վետերաններին, 1-ին, 2-րդ, և 3-րդ կարգերի հաշմանդամներին, մինչև 21 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, աղքատության ընտանեկան նպաստի ՓԱՐՈՍ համակարգում ընդգրկված 36 և ավելի միավորներ ունեցող նպաստառուներին, Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին։

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրենը մարզպետին ներկայացրել է նաև «Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումը և ատամների խնամքը վաղ տարիքում» ծրագիրը, որը դարձյալ իրականացվում է Էջմիածին քաղաքի և հարկից համայնքների դպրոցներում՝ 2-17 տարեկանների շրջանում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ծրագիրը նոր ուսումնական տարում մարզի համապատասխան հանրակրթական դպրոցներում շարունակելու և հետագա համագործակցության վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:18:38