Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր գյուղի տնային տնտեսությունների զգալի մասը շուտով կապահովվի որակյալ խմելու ջրով

13.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ Արմավիրի մարզի համայնքներում մեկնարկել են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի Արմավիրի մարզում կիրականացվի առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագիր, որի համար 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը:

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Արմավիր համայնքում արդեն սկսվել են խմելու ջրագծերի կապիտալ կառուցման աշխատանքները, որոնց արդյունքում ամբողջությամբ կբարելավվի համայնքի խմելու ջրամատակարարման ներքին ցանցը, կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը և շուրջ 670 տնտեսություն կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 40 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 10 մլն դրամն էլ համաֆինանսավորվել է համայնքային բյուջեից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08