Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

16.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 9 քաղաքացի, ևս 7-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին դիմել են Մայիսյանի նախկին <<Այգեգործական>> ընկերության հետագա կարգավիճակի ճշգրտման և բնակիչների սեփականության իրավունքի ձևակերպմանը, Էլեկտրոցանցի տեղամասային տեսուչի կողմից կատարվող անօրինականություններին, զինակոչիկ որդու առողջական խնդիրներին վերաբերող հարցերով:  Համբարձում Մաթևոսյանին քաղաքացիները դիմել են նաև անձնական բնույթի հարցերով և հողային հարաբերությունների կարգավորմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Եղել են նաև հարցեր, որոնց լուծման համար համապատասխան պաշտոնյաները մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնեն` օրենքի շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57