Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Տոլմայի ամենամյա փառատոնին

19.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր մասնակցել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությամբ և մարզպետարանի աջակցությամբ իրականացված Տոլմայի փառատոնին:

«Զվարթնոց» տաճարի տարածքում բացված 35 տաղավարներում ներկայացվել են հայկական ավանդական ուտեստի տասնյակ տեսակներ՝ պատրաստված ռեստորանային տարբեր համալիրների, հասարակական կազմակերպությունների, հանրային սննդի կետերի և անհատների կողմից: Այս տարի միջոցառմանը միացել են նաև ռազմական խոհարարները և գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Տաղավարների ներկայացուցիչները ցուցադրել են ամենահամեղ ու ինքնատիպ տոլմա եփելու հմտությունները, իսկ պրոֆեսիոնալները պատրաստել են նաև ամենաերկար տոլման, որը կարող է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շրջել է բացված տաղավարներով, համտեսել հայկական ավանդական ուտեստն ու բարեմաղթանքի խոսքեր հղել հայ խոհարարական ավանդույթները պահպանողներին:

Տոլմայի փառատոնն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով և ավարտվել մրցանակաբաշխությամբ: Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար տաղավարները միմյանց հետ մրցել են «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում: Նշված անվանակարգերում հաղթողները պարգևատրվել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36