Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

23.05.2019

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ:

Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցել է 5 քաղաքացի: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները Կարեն Գրիգորյանին դիմել են Փարաքար համայնքում առկա փակ կոյուղագծի հետ կապված խնդրի լուծմանն աջակցելու խնդրանքով, առողջական և անձնական բնույթի հարցերով:

Մարզպետի տեղակալի միջնորդությամբ Փարաքար համայնքում կոյուղագծի հետ կապված խնդիրը լուծում է ստացել: Մասնակի լուծում է տրվել նաև դստեր բուժմանն աջակցելու համար դիմած քաղաքացու հարցին: Մյուս հարցերի մասով էլ քաղաքացիներին ներկայացվել են համարժեք պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08