Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

24.05.2019

Սիրելի շրջանավարտներ,
Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության ավարտն ազդարարող տոնական օրվա` Վերջին զանգի կապակցությամբ:

Այս խորհրդանշական օրը դուք միշտ հիշելու եք: Հիշելու եք սիրով, հուզմունքով, հպարտությամբ, երբեմն էլ` ափսոսանքով: Սակայն մեծ կյանք տանող ճանապարհին թող ոչինչ չընկճի ձեզ ձեր ուղին յուրովի հարթելու և արդարացիորեն առաջ ընթանալու գործում:

Լինելով մեր նորօրյա պատմության հերոսական դրվագների ոգով կրթված ու դաստիարակված սերունդ` դուք օժտված եք առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ: Եվ հենց սա է դառնալու ձեր երազանքներն իրականություն դարձնելու ամենակարևոր հաղթաթուղթը:

Ես վստահ եմ, որ անկախ հասարակության մեջ ձեր զբաղեցրած դիրքից, պաշտոնից, դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները` կարևոր ներդրում ունենալով նաև մարզի զարգացման և հզորացման գործում:

Սիրելի շրջանավարտներ,
Կրկին շնորհավորելով ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ բոլոր բարի ու նվիրական նախաձեռնություններում:
Բարի երթ դեպի նոր կյանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08