Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են Արմավիրի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուսումնական տարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի արդյունքները

24.05.2019

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուսումնական տարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերը կազմակերպվել և անցկացվել են ըստ նախատեսված ժամանակացույցերի:

Դպրոցական փուլի արդյունքներով 9 առարկայից տարածքային փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել 1276 աշակերտ: Մարզի 91 դպրոց «Մաթեմատիկա», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաները կազմակերպել է առցանց եղանակով:

Տարածքային փուլին մասնակցած 1276 աշակերտից 560-ը երաշխավորվել և մասնակցել է մարզային փուլին: Նրանցից 103-ն անցել է հանրապետական փուլ:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցաց մարզի աշակերտներից 11-ը ստացել է դիպլոմ, 11-ը` գովասանագիր: Արմավիրի պատանի հրշեջ փրկարարական ջոկատի անդամ և «Պատանի երկրապահ» վաշտի անդամ, Երվանդաշատի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը ձգումներից գրավել է 1-ին տեղը:

1-ին կարգի դիպլոմ են ստացել`

* Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Թելման Ղալաչյանը` « Ռուսաց լեզու » առարկայից,
* Խանջյանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Աղաբաբյանը՝ « Գրականություն» առարկայից:

2-րդ կարգի դիպլոմ են ստացել`

* Վաղարշապատի N 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Հայրապետյան ը՝ «Հայոց լեզու» առարկայից,
* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Աղաջանյան ՝ « Անգլերեն» առարկայի:

3-րդ կարգի դիպլոմ են ստացել`

* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Վարդանյանը՝ «ՀԵՊ» առարկայից,
* Խանջյանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Աղաբաբյանը՝ « Հայոց լեզու» առարկայից,
* Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Ավետիսյանը՝ « Ռուսաց լեզու» առարկայից,
* Արմավիրի N 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Գրիգորյանը ՝ « անգլերեն» առարկայից,
* Շենավանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արեգնազ Խաչատրյանը՝ « Գերմաներեն » առարկայից,
* Վաղարշապատի N 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Ղազարյանը՝« ՀԵՊ» առարկայից,
* Խանջյանի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Նարեկ Գալստյանը՝ « Մաթեմատիկա » առարկայից:

Գովասանագրեր են ստացել՝

* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Զարգարյանը՝ « Կենսաբանություն» առարկայից,
* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Լևոն Կարապետյանը՝ « Պատմություն » առարկայից,
* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Պետրոսյանը՝ « Աշխարհագրություն» առարկայից,
* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 12 -րդ դասարանի աշակերտ Լոլա Բաբախանյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից,
* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Զարգարյանը՝ « Գերմաներեն» առարկայից,
* Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Գևորգյանը՝ «Հայոց լեզու» առարկայից,
* Վաղարշապատի N 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Իլյա Լալազարյանը՝ «Հայոց լեզու » առարկայից,
* Վաղարշապատի N 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Ղազարյանը՝ «Ռուսաց լեզու » առարկայից,
* Արմավիրի N 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ղարիբյանը ՝ «Հայոց լեզու » առարկայից,
* Մեծամորի N 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Պողոսյանը՝ «Հայոց լեզու » առարկայից,
* Արմավիրի N 8 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ավետիսյանը՝ «Ֆրանսերեն» առարկայից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57