Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզից 10 սուբվենցիոն ծրագիր արդեն հավանության է արժանացել

27.05.2019

ՀՀ Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 32 ամբողջական փաթեթ, 8 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Օրերես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 10 ծրագիր.
1. Մայիսյան համայնքի «Գլխավոր 1-ին փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում»,
2. Մրգաշատ համայնքի «8-րդ փողոցը` 5-րդ փողոցի հատման կետից մինչև 6-րդ փողոցի հատման կետը և հուշարձանի հարակից տարածքի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ»,
3. Բաղրամյան համայնքի «Մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգում»,
4. Արմավիր համայնքի «Սայաթ-Նովա, Ջիվանի-Հանրապետության,Մյասնիկյան, Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգում»,
5. Արևիկ համայնքի «Ջրամատակարարման ցանցի վերակառուցում և ընդլայնում»
6. Դաշտ համայնքի «Գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղտեխնիկայի ձեռքբերում»,
7. Արգավանդ համայնքի «Մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգում»,
8. Հացիկ համայնքի «Մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ»,
9. Արազափ համայնքի «Մշակույթի տան վերանորոգում»,
10. Շահումյանի թ/ֆ համայնքի «Բազմաբնակարան շենքերի գազաֆիկացում»:

Վերը նշված համայնքների ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:

Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև սուբվենցիոն մյուս ծրագրերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49