Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի 30 ամյակին նվիրված տոնակատարությանը

29.05.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում նշվել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական  հասարակական կազմակերպության 30-ամյակը, որին  ներկա են գտնվել  փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ֆրանսիայի   Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը և բազմաթիվ այլ հյուրեր: Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին  ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ, այնուհետև հնչել են բարեկամ երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը:

Շրջայց է կատարվել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանում, որտեղ անվճար  ատամնաբուժական ու լոգոպեդի ծառայություններից օգտվող երեխաների մասնակցությամբ ներկայացվել է <<Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումն ու ատամների խնամքը վաղ տարիքից>>  կանխարգելիչ ծրագիրը: Հոբելյանական միջոցառումների շարքը շարունակվել և ուղեկցվել է երգչախմբերի և պարային համույթների կատարումներով, որն ամփոփվել է «Խաղաղության ծառ» հուշարձանի բացման արարողությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15