Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզից հավանության արժանացած ևս 8 սուբվենցիոն ծրագրերի մասին

11.06.2019

2019 թվականի հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության  են արժանացել ՀՀ Արմավիրի մարզից ևս 8 ծրագրեր.

1. Արմավիր համայնքի «Արմավիր գյուղական համայնքի խմելու ջրագծի կառուցում»,

2. Բաղրամյան համայնքի «Համայնքի Արցախի փողոցի 39/1 բազմ. քառահարկ շենքի տանիքի նորոգում»,

3. Փարաքար համայնքի «Փարաքար համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքարման կայանի վերականգնում»,

4. Մարգարա համայնքի «Համայնքի մանկապարտեզի շենքի գնում և խանութի վերակառուցում մանկապարտեզի»,

5. Աղավնատուն համայնքի «Համայնքի փողոցների ասֆալտապատում»,

6. Լուսագյուղ համայնքի «Համայնքի կարիքների համար մեքենասարքավորումների ձեռքբերում» ծրագրերը,

7. Դալարիկ համայնքի «Համայնքի  Կոմիտաս փողոցի ասֆալտապատման աշխատանքներ»,

8. Գրիբոյեդով համայնքի «Չարենցի փողոցի ասֆալտապատւմ» ծրագրերը:

Համապատասխան շրջաբերական գրությամբ առաջարկվել է համայնքների ղեկավարներին ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով  հայտարարել  ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով  մրցութային գործընթաց:

Ընդհանուր առմամբ ՀՀ Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2019թ., 30.05.2019թ. և 06.06.2019թ. կայացած  նիստերի ընթացքում քննարկվել և հավանության  են արժանացել 28 ծրագրեր:  Միջ­գե­րատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57