Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

13.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 բնակիչ: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետարանի  կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները՝ քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները տեղում քննարկելու և դրանց լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու նպատակով:

Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքի տեղափոխման խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, առաջիկայում կայանալիք դպրոցի տնօրենի ընտրության, դրամական օգնության, սեփականաշնորհված նախկին կենցաղի տան սեփականության իրավունքի ձևակերպման հետ կապված խնդիրների առնչությամբ: Ներկայացված հարցերը մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ՝ տալով դրանց համարժեք լուծումներ և պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57