Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի են ունեցել հանրային լսումներ` ՀՀ Արմավիրի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ

18.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի են ունեցել հանրային լսումներ` ապարատի պահպանման ծախսերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, «Երիտասարդական ավանգարդ», «Արմավիրի զարգացման կենտրոն» և այլ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանրային քննարկում իրականացնելու գաղափարը, որը բյուջետային հայտերի կազմման գործընթացն առավել թափանցիկ, նպատակային և արդյունավետ դարձնելու միտում ունի:

Քննարկման ընթացքում մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտները` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների: Նա անդրադարձել է 2019 թվականի հաստատված բյուջեին և բյուջետային հայտին, ինչպես նաև 2020 թվականի հայտի տարբերությանը 2019-ի հաստատվածի և 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ:

Արմավիրի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ հրավիրված լսումներն ավարտվել են հարց ու պատասխանով: Հարցադրումներով հանդես են եկել ՔՀԿ-ների ներկայացուցիչները, իսկ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բարձրաձայնված հարցերին տվել է համարժեք պատասխաններ և պարզաբանումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15