Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է Էջմիածնի ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին

18.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն` ծանոթանալու ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ծննդատան երրորդ հարկում, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, վերանորգվել են բժշկական սարքավորումները և ձեռք է բերվել նոր գույք:

Հիմնանորոգումն իրականացվել է ԲԿ-ի սեփական միջոցների խնայողությունների հաշվին` շուրջ 30 մլն դրամի շրջանակում: Շինաշխատանքների արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել է նախածնարանը, ծնարանը, վիրահատարանը, վերակենդանացման և մանկական բաժինները և յոթ հիվանդասենյակ (23 մահճակալ):

Ամփոփելով շրջայցը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքները` կարևորելով դրանց առաջնային նշանակությունը ծննդատան համար: Նա անդրադարձել է նաև հիվանդանոցներում պետական աջակցությամբ և մարզպետարանի նախաձեռնությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք միտված են բարելավելու բուժհաստատությունների շենքային պայմանները, մատուցվող ծառայությունների որակը և ընդհանուր սպասարկումը:

Հավելենք, որ Էջմիածնի բժշկական կենտրոնը սպասարկում է Էջմիածին քաղաքի շուրջ 46 հազար, իսկ Վաղարշապատի տարածաշրջանի համայնքներից ավելի քան 123 հազար բնակչի: ԲԿ-ի ծննդատանն էլ տարվա կտրվածքով ծնունդների թիվը հասնում է 550-ի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36