Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում է Սարդարապատ-Նոր Արմավիր համայնքներն իրար կապող 6.2 կմ ճանապարհահատվածը

19.06.2019

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է «Մ5 Սարդարապատ-Նոր Արմավիր Տ-3-52» 6.2 կմ ճանապարհահատվածը:

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։

Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհահատվածում այժմ ընթանում են մայթերի կառուցման և ջրահեռացման համակարգերի վերականգման աշխատանքներ:

Սարդարապատ համայնքի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը նշում է, որ հիմնանորոգվող ճանապարհի միջոցով են գյուղացիները գնում դեպի իրենց հողատարածքներ, և ճանապարհի բարեկարգումը կհեշտացնի իրենց գործը։ «Մի ամիս է, ինչ շինարարները եկել են մեր համայնք, ու շատ լավ աշխատում են՝ և՛ արագ, և՛ որակով»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը։

Այս հատվածում աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 10 ամսվա ընթացքում, սակայն պլանավորվում է ճանապարհը վերականգնել մինչև ընթացիկ տարվա վերջ։

Հավելենք, որ ընթացիկ տարում կհիմնանորոգվի նաև մարզային նշանակության «Լուկաշին-Հ-17» 3.2 կմ ճանապարհահատվածը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08