Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Երվանդաշատ համայնքի ճանապարհները

19.06.2019

Երվանդաշատ համայնքի ճանապարհները` աղացած ասֆալտի շերտով հարթեցումից հետո: Իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է միջհամայնքային նշանակության 3500 քմ ճանապարհ:

Աղացած ասֆալտով ճանապարհի բարեկարգումն իրականացվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և Երվանդաշատ համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Նույն սկզբունքով միջհամայնքային ճանարհների, բնակելի շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև հետևյալ համայնքներում.
✅ քղ. Արմավիր
✅ քղ. Էջմիածին
✅ Արտաշար
✅ Զարթոնք
✅ Փարաքար
✅ Արևաշատ
✅ Լեռնամերձ
✅ Մուսալեռ
✅Պտղունք
✅ Խանջյան
✅ Նորապատ
✅ Փշատավան
✅ Ապագա
✅ Գեղակերտ
✅ Գրիբոյեդով 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57