Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզից 300 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

20.06.2019

Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը` երեք հերթափոխով: Արմավիրի մարզից ծրագրում ընդգրկված է 7-13 տարեկան 300 երեխա` առաջին հերթափոխում` 80, երկրորդում` 90, երրորդում` 130:

Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարում 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա¬զորայինների, ծնողազուրկ ու անապահով բազ¬մա-զավակ ընտանիք¬ների դպրոցահաuակ երեխաները:

Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը: Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Ծրագիրն իրականացնում է է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացնում են մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա:

2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակեր¬պումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57