Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 25-ից Արմավիրի մարզում կմեկնարկի «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը

20.06.2019

«Արտ» բարեգործական ընկերությունն Արմավիրի մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ մարզում իրականացնում է «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում Սև ծովի ափին ամառային հանգիստն անցկացնելու նպատակով անվճար ուղեգրեր են տրամադրվում Արցախի պաշտպանության դիրքերում զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին:

Ծրագրի շրջանակում հունիսի 25-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզից հանգստի կմեկնի 150 շահառու:

Շահառուներին հանգստի ուղեգրերը հանձնելու նպատակով մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտ» բարեգործական ընկերության պատասխանատուների, համայնքապետերի և ծրագրի մասնակիցների հետ:

Ողջունելով ներկաներին` մարզպետը կարևորել է նախաձեռնության նշանակությունը` ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում պատրաստ է շարունակել բոլոր լավ ավանդույթները: Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին և երախտագիտություն` մասնակիցներին. «Ձեր շնորհիվ է, որ մեր սահմաններն անսասան են, պետականությունը` կանգուն»:

«Արտ» բարեգործական ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և համայնքապետերին` ծրագրին աջակցելու և մարզում բնակվող ազատամարտիկներին, շահառու ընտանիքների անդամներին հանգստի նման հնարավորություն ընձեռելու համար` հույս հայտնելով, որ ծրագիրն Արմավիրի մարզում շարունակական կդառնա:

Հանդիպման ավարտին 50 ուղեգիր է տրամադրվել առաջին փուլով հանգստի մեկնողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36