Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

20.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 7 քաղաքացի, ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, ոռոգման ջրի վարձավճարի հավելագրման, գործարան կառուցելու նպատակով համայնքում հողատարածք գնելու, ինչպես նաև սոցիալական մի շարք հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Մարզպետն ընդունել է նաև «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի նախագահին և անդամներին, նրանց հետ քննարկել տնօրենի պաշտոնակատարի նշանակման հարցը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Եղել են նաև հարցեր, որոնց լուծման համար համապատասխան պաշտոնյաները մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնեն` օրենքի շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59