Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համայնքների միավորման նախնական տարբերակները

21.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր հանդիպում-քննարկումներ է ունեցել մարզի միավորվող համայնքների ղեկավարների հետ:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքապետերին ներկայացրել է կառավարության մոտեցումը խոշորացման գործընթացին` բացառելով քաղաքական գործոնը և ընդգծելով ընդհանուր հատման տարածք ունենալու կարևորությունը, ենթակառուցվածքների նշանակությունը, մշակութային և պատմական առանձնահատկությունները: Համայնքների խոշորոցումը, ըստ մարզպետի, վերաբերում է միայն համայնքների կառավարման մեթոդի փոփոխությանը, և այդ գործընթացը որևէ կերպ չի անդրադառնալու դպրոցների, մանկապարտեզների և համայնքներում գործող այլ կառույցների վրա: <<Համայնքների խոշորացման ծրագրի նպատակն է համայնքի կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ` միաժամանակ իրականացնելով ապակենտրոնացված կառավարում>>,- իր խոսքում նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Անդրադառնալով 2015 թվականից մեկնարկած համայնքների խոշորացման գործընթացին` ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկացրել է, որ այժմ 10-ը մարզի համայնքների կեսից ավելին միավորվել է, և 52 միավորված համայնք կա: Ներկայացնելով գործընթացի մանրամասները` նա մասնավորապես նշել է, որ, առաջնորդվելով համայնքների խոշորացման հիմքում ընկած մոտեցումներով, մի քանի համայնք միավորվելու են` դառնալով մեկը: Միավորված համայնքի բնակչությունն ընտրելու է իր համայնքի ղեկավարին և ավագանուն: Մյուս բնակավայրերում կլինի մեկ վարչական ղեկավար, ով օրենքով իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակում կունենա մի շարք գործառույթներ, այդ թվում` ձայնի իրավունք` միավորված համայնքի ավագանու նիստում:

Քննարկման ընթացքում համայնքապետերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը նախատեսվող ծրագրի վերաբերյալ` հույս հայտնելով, որ այն նպատակին կծառայի և կարդարացնի բնակչության սպասումները:

Հավելենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծրագրի շրջանակում հանրային լսումներ են իրականացվելու բոլոր համայնքներում, որի ընթացքում ոլորտի պատասխանատուները բնակիչներին կներկայացնեն մյուս մարզերում իրականացված միավորման ծրագրերի արդյունքները, կպարզաբանեն նրանց հուզող հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:23:57