Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Էջմիածին համայնքի «Համայնքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում» ծրագիրը

26.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի «Համայնքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում» ծրագիրը:

Համապատասխան շրջաբերական գրությամբ առաջարկվել է համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև ծրագրի իրականացման մրցույթ հայտարարելը, նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակել ոլորտային մարմինների դիտողությունները հաշվի առնելով՝ հակառակ դեպքում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում չի տրամադրվի:

Ընդհանուր առմամբ, ՀՀ Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի  կայացած չորս նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 29 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44