Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար Անդրանիկ Կոզանյանին

04.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանը հուլիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար, «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերության հիմնադիր Անդրանիկ Կոզանյանին և տնօրեն Հայկ Մանուկյանին:

«ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերությունն Արմավիրի մարզի Կողբավան համայնքում 1000 հեկտար հողատարածք է գնել` պիստակի այգի հիմնելու նպատակով: 12 հեկտարի վրա արդեն այգի է հիմնվել` Կալիֆորնիայից ներկրված սերմերով, որոնք, ի տարբերություն իրանականի, ավելի մեծ բերքատվություն են ապահովում: Նորատունկ այգին բերք կտա 2-3 տարուց: 1 հեկտարից սպասվում է 7-8 տոննա պիստակ, որը 12 տարվա ընթացքում կկրկնապատկվի: Սպասվող բերքն էլ կիրացվի Ամերիկայում, Ռուսաստանում և Չինաստանում: Ընկերությունն այժմ ավելի քան 100 աշխատող ունի և 2020 թվականին նախատեսում է ևս 200 հեկտար պիստակի այգի հիմնել:

Նույն գործարարի կողմից Արմավիրում այժմ կառուցվում է նաև մրգի վերամշակման գործարան, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Գործարանում մթերվելու է անսահմանափակ քանակությամբ ծիրան, սալոր, կեռաս և գիլաս: Այլ տեսակի մրգերի մթերում ևս նախատեսվում է, սակայն արդեն սահմանափակ քանակությամբ: Հանձնված բերքի դիմաց վճարումն իրականացվելու է տեղում, շուկայական արժեքին համապատասխան: Գործարանի շահագործումը նախատեսված է մինչև սեպտեմբեր: Նախնական տվյալներով գործարանը կունենա շուրջ 30 աշխատող: Մթերման ծավալով պայմանավորված` աշխատողների թիվը հնարավոր է ավելանա:

Ողջունելով Անդրանիկ Կոզանյանի գործունեությունն Արմավիրի մարզում` մարզպետն ընդգծել է, որ գործարարի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը լուրջ խթան կհանդիսանան մազային տնտեսության զարգացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում աջակցել համապատասխան ծրագրերի արդյունավետ իրագործմանը և բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ` երկուստեք վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-16 16:39:59