Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Մայիսյան համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը

08.07.2019

Մայիսյան համայնքում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի գլխավոր 1-ին փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 17 մլն 497 հազար դրամ է, որից 5 մլն 497 հազար դրամը պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 12 մլն դրամը` համայնքի մասնակցությունը:

***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հինգ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 31 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-21 12:31:02