Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մշակույթի տանը ներկայացվել է «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը

11.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել «Չիվնինգ» կրթաթոշակի մասին տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ` ընդգծելով, որ բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության կարևոր ուղղություններից է, որը ՀՀ քաղաքացիներին ՄԹ ցանկացած բուհում մեկ տարվա մագիստրոսական ծրագրով ուսանելու հնարավորություն է տալիս:

Տեղեկացվել է, որ ուսանողների թռիչքի, կեցության և ուսման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարությունը: Կրթաթոշակը տրամադրվում է առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին, և դիմելու համար չկա որևէ տարիքային սահմանափակում: «Չիվնինգ»-ի համար կարող են դիմել բակալավրի կոչում և երկամյա աշխատանքային փորձ ունեցող քաղաքացիները (կամավորական աշխատանքը նույնպես անցողիկ է): Կրթաթոշակը տրամադրվում է ինչպես կրթության, այնպես էլ կեցության ծախսերը հոգալու համար:
Հանդիպումն ամփոփվել է հարց ու պատասխանով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37