Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
11.07.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 5 քաղաքացի:
Քաղաքացիները մարզպետին դիմել են անձնական, սոցիալ և գործնական բնույթի հարցերով, այդ թվում` մարզում մրգի վերամշակման գործարան հիմնելու գործընթացին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Ներկայացված հարցերը Համբարձում Մաթևոսյանը քննարկել է մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ՝ պատրաստակամություն հայտնելով օրենքի և մարզպետարանի լիազորությունների շրջանակում աջակցել դրանց լուծմանը:
Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: