Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է մարզը ներկայացնող գերազանցության մեդալակրին

12.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Թաիրովի միջնակարգ դպրոցի 2018-20119 ուսումնական տարվա շրջանավարտ Աննա Բեջանյանին, ով պարգևատրվել է գերազանցության մեդալով և հատուկ նմուշի ատեստատով:

Մարզպետը շնորհավորել է մեդալակիր շրջանավարտին ուսման մեջ ունեցած մեծ հաջողության համար` կարևորելով նման աշակերտների դերակատարումը մարզում կրթությունը բարձրունքում պահելու գործում և հույս հայտելով, որ Աննայի օրինակը վարակիչ կդառնա մյուս աշակերտների համար:

Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է նաև աշակերտուհու` ուսումը շարունակելու հետ կապված ծրագրերով` հաջողություններ մաղթելով հետագա բոլոր ձեռնարկներում: Նա իր շնորհակալությունն է հայտնելել Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին` Աննայի հաջողությունների գործում ունեցած ավանդի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48