Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետին և ԱԱՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային կառույցների ղեկավարներին

12.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին և Առողջապահության, աշխատանքի տեսչական մարմնի Արմավիր և Արարատի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Մնացականյանին:

Ողջունելով տեսչական մարմինների մարզային պատասխանատուներին` Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ հանդիպումն ավելի շատ նպատակ ունի սերտացնելու համագործակցությունը` մարզում ոլորտներին առնչվող խնդիրներն արագ և արդյունավետ կերպով լուծելու համար:

Մատնանշելով մարզպետարանի և Առողջապահության, աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կառույցի հետ մարզի ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված ԱԳԼՃԿ-ներում առկա հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավման ուղղությամբ իրականացված գործնական քայլերը և առկա արդյունքը` մարզպետը հորդորել է մշտական վերահսկողություն իրականացնել բոլոր օբյեկտներում և կաշկանդված չլինել որևէ հանգամանքով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող գործառույթներին և մարզպետարանի համապատասխան վարչության հետ ամենօրյա համագործակցված աշխատանքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57