Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերից ևս երեքը հավանության է արժանացել

16.07.2019

2019 թվականի հուլիսի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի Վանանդ համայնքի «Համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում հիմնանորոգում», Գետաշեն համայնքի «Համայնքի ջրագծերի կառուցում» ծրագրերը:​

Համապատասխան շրջաբերական գրությամբ համայնքի ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:

Մրգաստան համայնքի «Համայնքի Էջմիածին-Աշտարակ մայրուղուց դեպի Մրգաստան տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում» ծրագիրն արժանացել է հավանության՝ պայմանով, որ մինչև ծրագրի իրականացման մրցույթ հայտարարելը նախագծանախահաշվային փաստաթղթերը կլրամշակվեն՝ ոլորտային մարմինների դիտողությունները հաշվի առնելով: Վերոնշյալ պայմանները չկատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում չի տրամադրվի։ ​

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2019 թ., 30.05.2019 թ., 06.06.2019 թ.,20.06.2019 թ., 26.06.2019 թ. և 11.07.2019 թ. կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 34 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվի մարզից ներկայացված սուբվենցիայի վերջին 2 ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49