Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպում է ունեցել Լուկաշին համայնքի բնակիչների հետ

01.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում է ունեցել Լուկաշին համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են համայնքում հունիսի 29-ին տեղացած կարկուտի վնասների փոխհատուցմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզպետի միջնորդությամբ գյուղատնտեսական վարկերի մասով հնարավոր զիջումներ իրականացնելուն և պետական աջակցությամբ վնասը փոխհատուցելուն:

Մարզպետը վստահեցրել է, որ կարկտահարությունից տուժած բոլոր համայնքներում համապատասխան հանձնաժողովների կողմից ուսումնասիրվել և հաշվառվել են գյուղացիական տնտեսությունների կրած վնասի չափերը, իսկ տվյալները ներկայացվել են պատկան գերատեսչություններին` գյուղացիներին հնարավոր փոխհատուցում տրամադրելու ակնակալիքով: Համբարձում Մաթևոսյանը հավաստիացրել է, որ լուկաշինցիների կողմից բարձրացված հարցերի շուրջ առաջիկա օրերին ևս քննարկում կունենա ոլորտային պատասխանատուների հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Լուկաշին համայնքում հակակարկտային կայաններ տեղակայելու հնարավոր տարբերակները` գյուղացիական տնտեսությունները կարկուտից պաշտպանելու համար: Ներհամայնքային մի շարք խնդիրներ լուծելու համար էլ մարզպետն առաջարկել է համայնքապետին հայտ ներկայացնել սուբվենցիոն կամ մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրերում ընդգրկվելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15