Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արազափ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

08.08.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում սահմանամերձ Արազափ համայնքում սկսվել են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 19 մլն 070.1 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 8 մլն 581.5 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 10 մլն 488.5 հազար դրամ:

***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59