Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի պատվիրակությունները լուրջ արդյունքներ են գրանցել Արցախում մեկնարկած Համահայկական 7-րդ ամառային խաղերում

09.08.2019

 

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում օգոստոսի 7-ին ավարտվել են բազկամարտի մրցումները: Արմավիրի մարզը ներկայացնող մարզիկներն այս մարզաձևում գրանցել են լավ արդյունք` նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

 

Էջմիածին քաղաքը ներկայացնող մարզիկ-մարզուհիներն էլ կարևոր հաջողություններ են գրանցել սպորտային պարերից` նվաճելով 8 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերում հաղթական մեկնարկ են ապահովել նաև Արմավիր և Էջմիածին քաղաքները ներկայացնող շախմատիստները:

Օգոստոսի 9-ից համահայկական խաղերը կշարունակվեն Հայաստանում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08