Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևաշատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները. Արևաշատում իրականացվում է երկու սուբվենցիոն ծրագիր

09.08.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևաշատ համայնքում սկսվել են Էրեբունի փողոցի ասֆալտապատման /կմ0+220 -կմ0+540 հատվածում/ աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 մլն 464.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 7 մլն 409.1 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 9 մլն 055.6 հազար դրամ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արևաշատ համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են նաև խաղահրապարակի կառուցման աշխատանքները, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 2 մլն 46 հազար դրամ, իսկ համայնքի համաֆինանսավորումը կազմել է 4 մլն 774 հազար դրամ:

***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44