Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

29.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: 

Քաղաքացիները մարզպետին դիմել են սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, կնոջը աշխատանքով ապահովելու խնդրանքով: Եղել են նաև հարցեր դպրոցի տնօրենի կողմից դպրոցում սովորող իր երեխաների նկատմամբ կիրառվող ճնշումների, թաղամասում առկա մի շարք խնդիրների, մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի ոլորտի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող առաջարկությունների վերաբերյալ:

Ընդունելությանը քաղաքացիների կողմից բաձրաձայնած հարցերը քննարկելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ` մարզպետը ներկայացրել է համարժեք լուծումներ և պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32