Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է մարզի բնակավայրերի անվանափոխման ենթակա տեղանունների հարցը

06.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել բնակավայրերի անվանափոխման ենթակա համայնքների ղեկավարների եւ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է կրկնվող եւ անբարեհունչ անվանումներով համայնքների անվանափոխման հարցը:

Ներկայացնելով ՀՀ կադաստրի կոմիտեի անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված Արմավիրի մարզի անվանափոխության ենթակա համայնքների ցանկը եւ առաջարկվող անվանումները` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն իր հերթին առաջարկել է համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում ուսումնասիրել, քննարկել եւ մարզպետարան ներկայացնել համապատասխան ավագանու որոշում, իսկ բացասական եզրակացության դեպքում ներկայացնել նոր հիմնավորված անվանում:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ համայնքների անվանափոխության հարցի շուրջ համայնքներում կազմակերպել հանրային լսումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27