Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածնի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչին

10.09.2019

Բժշկության բնագավառում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածին բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարմեն Ղազարյանին: Բարձր գնահատելով բժշկուհու 60-ամյա աշխատանքային գործունեությունը` մարզպետը նրան մաղթել է քաջառողջություն, տոկունություն եւ նորանոր հաջողություններ մասնագիտական աշխատանքում:

Ցուցաբերած ուշադրության համար վաստակաշատ բժշկուհին իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին եւ վստահեցրել, որ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը` այժմ էլ շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը` հանուն կյանքի շարունակության:

Նշենք, որ Կարմեն Ղազարյանն Էջմիածնի ծննդատանն աշխատում է 1959 թվականից` Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: 1975-1980 թվականներին աշխատել է ծնարանի պատասխանատու բժիշկ, իսկ 1980 թվականից մինչ օրս ղեկավարում է գինեկոլոգիայի բաժանմունքը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում բժշկուհին աննախադեպ թվով ծնունդներ է ընդունել, վիրաhատություններ կատարել, նոր կյանք պարգեւելուց բացի, նաեւ կյանքեր փրկել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44