Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է «Կարաս Վայնս» ընկերություն

10.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է «Կարաս Վայնս» ընկերություն («ՏԻԵՌԱՍ ԴԵ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ): «Կարաս» գինու գործարանի տնօրեն Խուլիանա Դել Ագիլայի եւ այլ պատասխանատուների ուղեցությամբ մարզպետը շրջել է գործարանի հիմնական արտադրամասերում, եղել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խաղողի այգիներում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգի գործածությանը եւ հակակարկտային ցանցերով բնական աղետներից պաշտպանության իրականացմանը։

Համբարձում Մաթեւոսյանին տեղեկացվել է, որ ընկերությունը զբաղեցնում է մոտ 2300 հա տարածք, որից ավելի քան 400 հեկտարի վրա խաղողի այգի է հիմնված։ Խաղողի այգիներում աճեցնում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական տեսակներ, այդ թվում` Շարդոնիե, Վիոնիե, Սովինիոն Բլան, Կանգուն, Վոսկեհաթ սպիտակ եւ Մալբեկ, Թանատ, Մեռլո, Կաբերնե Ֆրան, Կաբերնե Սովինիոն կարմիր գինիների համար։ «Կարասն» արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպական մի շարք երկրներ: Գինիները լայն սպառում են ապահովում հատկապես տեղական շուկայում:

Ամփոփելով այցելությունը` մազպետը նշել է, որ «Կարաս» գինու գործարանը, խաղողի այգիներն ու նորագույն տեխնոլոգիաներն իրենց նշանակությամբ բացառիկ են հայաստանյան տնտեսությունում եւ նոր աշխատելաոճ, մոտեցումներ ու մտածելակերպ են թելադրում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08