Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

12.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթեւոսյանի:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի եւ մարզային տարահանման հանձնաժողովի անդամները, ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, «ՀԷՑ» ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղի Արմավիրի ՀԷՑ-ի, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Էջմիածնի տարածքային տեղամասի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի ԳԳՄ-ի պատասխանատու պաշտոնյաները, մի շարք համայնքների ղեկավարներ եւ բժշկական հաստատությունների տնօրեններ:

Ողջունելով ներկաներին` մարզպետը կարեւորել է նշված թեմայի շրջանակում հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացումը, որի օպերատիվ կազմակերպման համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 10-ին Հայաստանի տարածքում, հատկապես` Գյումրիում ու Վանաձորում գրանցված երկրաշարժը: Նա կոչ է արել ներկաներին ամենայն լրջությամբ վերաբերվել ուսումնավարժության իրականացմանը` այն համարելով բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կարեւոր միջոցառում:

Ներկայացնելով ուսումնավարժության նպատակը` ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ այն ուղղված է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման եւ իրականացման գործում ՀՀ պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունների եւ ունակությունների փորձարկմանն ու կատարելագործմանը` համաձայն ՀՀ կառավարության եւ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով հաստատված պլանների:

Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է նաեւ ուսումնավարժության անցկացման կարգով նախատեսված գործողությունների իրականացմանը, ապա հանդես է եկել համապատասխան զեկույցներով` դրանք ներկայացնելով Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթեւոսյանի հաստատմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57