Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահ Կամսար Ավետիսյանին եւ Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի մարզիչներին

12.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահ Կամսար Ավետիսյանին եւ Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի մարզիչներին:

Հանդիպմանը Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահը մարզպետին է ներկայացրել Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի 20-ամյա գործունեությունը եւ աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի տարբեր առաջնություններում ունեցած մեծաթիվ հաջողությունները: Կամսար Ավետիսյանը նշել է նաեւ, որ մարզչական գործունեության ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը եւ երկրի ու ժողովրդի համար արժանապատիվ քաղաքացի կրթելուն:

Ողջունելով Կարատեի համահայկական ասոցիացիայի եւ Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի գործունեությունը` Համբարձում Մաթեւոսյանը նրանց մաղթել է նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ` ի պատիվ Հակաստանի Հանրապետության եւ Արմավիրի մարզի: Նա պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների եւ ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակներում աջակցել մարզաձեւի զարգացմանը:

Հանդիպման ավարտին Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահը մարզպետ Համաբարձում Մաթեւոսյանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 26-ին Արմավիրի մարզադպրոցում նախատեսվող Շոտոկան կարատե-դո-ի 14-րդ բաց առաջնությանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-18 16:09:27