Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է <<ԱՐՄ ՄԵԴ>> նորաբաց բժշկական կենտրոն

16.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքում նոր բացված <<ԱՐՄ ՄԵԴ>> բժշկական կենտրոն: Բժշկական հաստատության տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում` ծանոթացել իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին:

Համբարձում Մաթեւոսյանին ներկայացվել է, որ հաստատությունը կարճ ժամանակահատվածում հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներոով, գույքով, բարեկարգվել եւ կանաչապատվել է բակային հատվածը: Տեղեկացվել է նաեւ, որ մինչ <<ԱՐՄ ՄԵԴ>>- ի պաշտոնական բացումը նախատսվում է բուժանձնակազմի եւ բժշկական սարքավորումների համալրում:

Ամփոփելով շրջայցը` մարզպետը նշել է, որ հիվանդանոցի շահագործումն իր դրական ազդեցությունը կունենա Արմավիր քաղաքի եւ հարակից համայնքների բնակչության առողջության պահպանման գործընթացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49