Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Ոսկեհատի դպրոցում մասնակցել է վերանորոգված մարզադակլիճի եւ տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված դասասենյակների բացմանը

20.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Ոսկեհատի միջնակարգ դպրոց եւ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրինության, աջակիցների ու հյուրերի հետ ներկա գտնվել հիմնանորոգված մարզադահլիճի, ինչպես նաեւ տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված 4 դասասենյակի բացմանը:

Դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել է «ՎԻՊԵԿՈ ԱՄ» ընկերության տնօրեն Արա Հակոբյանի ախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ: Չորս ամիս տեւած վերանորոգման արդյունքում այսօր արդեն ամբողջությամբ նորոգված եւ համապատասխան մարզագույքով համալրված մարզադահլիճը հանձնվել է կրթօջախի աշակերտներին: Տարրական դասարանների աշակերտների համար էլ ուսումնառության հաճելի պայմաններն ապահովվել է կրթօջախի 4 մլն 357 հազար դրամի հասնող խնայած միջոցներով եւ մարզպետարանի գործուն աջակցությամբ: Նշված գումարի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել եւ կահավորվել են դասասենյակները` նպաստելով դասապրոցեսների արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը:

Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով դպրոցի համար կարեւոր նշանակություն ունեցող ձեռնարկներն իրագործողներին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը կարեւորել է հատկապես սոցիալական եւ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված բարեգործությունները` մատնանշելով մարզի մի շարք համայնքներում վերջերս իրականացված նմանատիպ ձեռնարկները: «Հավատացած եղեք, որ կրթական համակարգում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր ուղղված է մեր վաղվա լուսավոր օրվան, իսկ մարզադահլիճի վերանորոգմամբ դուք առողջ ապրելակերպ ունենալու հնարավորություն եք ընձեռել մեր աշակերտներին, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում»,- իր խոսքում նշել է մարզպետը` խորհրդանշական համարելով միջոցառումն Անկախության օրվան ընդառաջ կազմակերպելը:

Այնուհետեւ Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ոսկեհատ համայնքում իրականացված փոխոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման եւ ընդլայնման ծրագիրը, որի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 10 մլն 421 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եւ համայնքի մասնակցությունը եղել է 5 մլն 210 հազարական դրամ: Մարզպետը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաեւ նախօրեին ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրին, որով պետական բյուջեի միջոցների հաշվին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում, այդ թվում` Ոսկեհատ համայնքում իրականացվելու է ջրամատակարարման համակարգերի վերակառուցում, որի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 8 մլն 785 հազար դրամ:

Ամփոփելով իր խոսքը` մարզպետը եւս մեկ անգամ կարեւորել է կրթության ոլորտի զագացմանն ուղղված ձեռնարկները եւ Արմավիրի մարզի դպրոցաշինության գործում ունեցած ավանդի համար Արմավիրի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրել «ՎԻՊԵԿՈ ԱՄ» ընկերության տնօրեն Արա Հակոբյանին: Միջոցառման շրջանակում մարզպետի շնորհակալագրով է պարգեւատրվել նաեւ «Լիգազ» ՍՊԸ-ի տնօրեն Համբարձում Ներսիսյանը` մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու համար:

Մարզադահլիճի բացման հանդիսավոր միջոցառման ավարտից հետո հյուրերը կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ այցելել են վերանորոգված դասասենյակներ, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Դպրոցում Համբարձում Մաթեւոսյանի շրջայցն ամփոփվել է Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ոսկեհատցի Արամայիս Միքայելյանի անունը կրող դասասենյակ այցելությամբ: Հերոս հայորդու հիշատակի անկյունում մարզպետը ծանոթացել է նրա կենդանության օրոք եւ հետմահու ստացած կոչումներին ու պարգեւներին:

Ոսկեհատ համայնք կատարած այցի շրջանակում համայնքապետի ուղեկցությամբ մարզպետը եղել է նաեւ համայնքի բյուջեի միջոցներով կառուցվող հանդիսությունների սրահում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին` հորդորելով մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակին եւ շահագործման հանձնել պայմանագրով սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08