Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2019

 

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Այդ պատմական քայլով դարավոր մեր հայրենիքում մենք վերակերտեցինք մեր պետականությունը` փոխելով Հայաստանի կարգավիճակն ու ճակատագիրը, հայրենի մեր երկիրը դարձնելով համայն հայության տունը:

Անկախության 28 տարիների ընթացքում հայ ժողովրդին ոչինչ չի ընկճել, քանի որ հայն իր առջեւ երբեք միայն գոյատեւելու խնդիր չի դրել, այլ առաջնորդվել է հզոր պետություն ունենալու պատվով ու առաքելությամբ:

Հավատացած եմ, որ այսօր ավելի քան մոտ է այն օրը, երբ մեր միասնական ուժերի, համառ աշխատանքի եւ նպատակասլացության շնորհիվ իրականություն կդառնա հայության դարավոր երազանքը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առթիվ` ցանկանալով բազում ձեռքբերումներ եւ հաջողություններ` ի փառս մեր Հայրենիքի:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44