Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի մարզային փուլի 4 տարիքային խմբում հաղթող ճանաչված ընտանիքներին

27.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ծրագրով նախատեսված <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի մարզային փուլում 4 տարիքային խմբերում հաղթող ճանաչված ընտանիքներին:

Ողջունելով եւ շնորհավորելով մարզական հաջողություն ունեցած ընտանիքներին` մարզպետը  նշել է, որ շատ ուրախ է նման սպորտային ծրագրերի իրականացման համար, որոնք նպաստում են բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը: <<Մենք մեծ հպարտությամբ ենք հետեւել ձեր մրցելույթներին եւ հույս ունենք, որ Ծաղկաձորում նախատեսված մրցույթի եզրափակիչ փուլում կունենանք մրցանակային տեղեր եւ հանդիպելու եւս մեկ առիթ>>,- իր խոսքում նշել է Համբարձում Մաթեւոսյանը` ծրագրի իրականացմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, մարզպետարանի ոլորտը համակարգող վարչությանը եւ համայնքապետարաններին:

Հանդիպման ավարտին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կողմից հավաստագրեր եւ դրամական պարգեւներ է հանձնել <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 4 տարիքային խմբերում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մարզի 12 ընտանիքի` նրանց մաղթելով հաջողություններ մրցույթի եզրափակիչ փուլում:

Հավելենք, որ հաշմանդամ անձ ունեցող երկու եւ յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային 1-ին տեղ զբաղեցրած ընտանիքները կմասնակցեն հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորում կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49