Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2019

Սիրելի ուսուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտությունը ձեզ հայտնելու եւ ձեր վաստակի առջեւ խոնարհվելու համար:

Ինքներդ գիտեք, որ ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքում, քանի որ հենց ձեզ է վերապահված սերունդներին կրթելու եւ հայեցի դաստիարակելու պատվաբեր առաքելությունը։ Դրանով է պայմանավորված, որ դպրոցը` ի դեմս ձեզ, շարունակում է մնալ պետության եւ ժողովրդի ապագան կերտող դարբնոցը։

Սիրելի մանկավարժներ,
Մենք ապրում ենք գիտելիքի եւ տեղեկատվության գերհագեցած դարաշրջանում։ Մեր սերունդների հետագա նվաճումները, ձեռքբերումներն ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս պայմանավորած են նրանով, թե որքանով ձեզ կհաջողվի նրանց տանել տեղեկատվության եւ գիտելիքի անսպառ հոսքին համընթաց։

Հավատացած եղեք, որ այդ գործընթացի լիարժեք եւ անխափան ապահովումը մերօրյա կարեւորագույն հրամայականն է: Քանզի պետք է գիտակցենք, որ չունենալով ժամանակակից գիտելիքներով հարուստ եւ բազմակողմանի զարգացած սերունդ` մենք չենք կարող քաղաքակիրթ ազգերի շարքում ունենալ մեր տեղը եւ համարժեք արձագանքել ժամանակի մարտահրավերներին։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա առթիվ` ցանկանալով քաջառողջություն, անձնական երջանկություն եւ աշխատանքային անսպառ եռանդ՝ Ձեր հայրենանվեր եւ ազգապահպան առաքելությունը շարունակելու պատվաբեր գործում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15