Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրադարանավարի օրվա առթիվ մարզպետն այցելել է Արմավիրի մարզային գրադարան

07.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Գրադարանավարի օրվա առթիվ այսօր այցելել է Արմավիրի մարզային գրադարան:

Գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է գրադարանում, ծանոթացել գրքային ֆոնդին և համալրման ընթացիկ աշխատանքներին, զրուցել գրադարանավարների հետ և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի առթիվ` ընդգծելով գրադարանավարի բացառիկ դերն ու նշանակությունը տարբեր տարիքային խմբերի շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ չմարող հետաքրքրության հարցում:

Գրադարան այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև գրատանը վաճառվող գրքերին և գնել Սամվել Դիլանյանի <<Հայոց սրբազան լեռները>> գիրքը, որը ներկայացնում է հայկական բարձրավանդակի նշանավոր լեռնագագաթները, որոնք կարևոր դեր են ստանձնել հայ ժողովրդի հեթանոսական և քրիստոնեական հավատալիքների ու ծեսերի, պաշտամունքային ավանդույթների ձևավորման համակարգում:

Հավելենք, որ Արմավիրի մարզային գրադարանը բացվել է 1938 թվականին: Գրադարանային հավաքածուն կազմում է 115310 միավոր գիրք: Գրադարանը սպասարկում է 6740 ընթերցողի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 11:57:55