Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մրգաշատ համայնքում մասնակցել է Մաճառի տոնին

11.10.2019

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն Մրգաշատ համայնքում այսօր նշվել է գյուղատնտեսական տարվա ավարտը խորհրդանշող Մաճառի տոնը:
Համայնքային տոնակատարությանը մրգաշատցիների, բազմաթիվ հյուրերի հետ միասին մասնակցել է նաև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մրգաշատցիները հյուրերին դիմավորել են համայնքի հրապարակում բացված առատ սեղանների շուրջ` լի բերքուբարիքով, տարատեսակ ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով:

Համայնքապետ Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և տոնակատարության մասնակիցները մոտեցել են բացված սեղաններին, օգտվել հյուրասիրությունից և բաժակ բարձրացրել մրգաշատցիների բարեկեցության և ապագա հաջողությունների համար:

Ողջունելով տոնակատարության մասնակիցներին և շնորհավորելով օրվա առթիվ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է. <<Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, շարունակելով լավագույն ավանդույթները, հավաքվել ենք մեզ համար հարազատ դարձած Մրգաշատ համայնքում` տոնելու Մաճառի տոնը, համտեսելու լավագույն մաճառը>>:

Մարզպետի խոսքով` Մաճառի տոնն առիթ է նշելու նաև գյուղատնտեսության, բերք ու բարիքի, ջանասիրաբար աշխատող մարդկանց օրը: Նա իր խոսքում ընդգծել է, որ միջոցառման կազմակերպիչներին հաջողվել է օրն իրական տոն դարձնել բոլորի համար:

Տոնակատարությունը համայնքում կշարունակվի մինչ ուշ երեկո և կուղեկցվի համերգային ծրագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08