Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանապարհաշինական նոր ծրագրեր` 2020 թվականի համար
12.10.2019

Արմավիրի մարզում ճանապարհաշինական աշխատանքները բուռն կերպով կշարունակվեն նաև 2020 թվականին: Միայն պետական բյուջեի միջոցներով այս պահին նախատեսված է 11,77 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում`
- Մ-5 Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում:
- Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ճանապարհի 2,07 կմ հատվածի հիմնանորոգում:
- Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհի 2,5 կմ հատվածի հիմնանորոգում:
- Մ-9, Մ-1 Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի 4,2 կմ հատվածի հիմնանորոգում: